Հայկական դեղին մեղուն հնագույն մեղրատուներից մեկն է և անհիշելի ժամանակներից ապրում է Հայկական լեռնաշխարհում: Հայկական դեղին մեղուն տարբերվում է վառ դեղին գունավորմամբ և կարծես փոշոտված լինի, արագ աճում և բազմանում է։ Հոտառության զգայարանները չափազանց լավ են զարգացած: Լավ բերքատու է, կուտակում է մեծ քանակությամբ ակնամոմ, լավ պաշտպանվում է վնասատուներից և թշնամիներից, քիչ խայթող և խաղաղասեր է։ Հայկական դեղին մեղուն ռեկորդակիր է բոլոր մեղրատուների մեջ իր երկար կնճիթով` 7,2 մմ, մի ամբողջ մմ ավելի երկար, քան մյուս մեղվատեսակների մոտ: Այս առանձնահատկությունը թույլ է տալիս հայկական մեղվին նեկտար ստանալ գրեթե ցանկացած բույսից, նույնիսկ ամենախորը ծաղկաբաժակ ունեցող ծաղիկներից, ինչն էլ ավելի արժեքավոր է դարձնում նրա տված մեղրը, քանի որ որքան բազմազան է մեղուների սննդակարգը, այնքան բարձր է մեղրի որակը: Տարածված է Սյունքում, Արցախում, Վայոց ձորում։

Մեղրից պատրաստված խմիչքները հայտնի են եղել Հին Աշխարհում: Բազմաթիվ լեգենդներում, բանահյուսություններում հանդիպում ենք մեղրի գինու առասպելական ուժի մասին: Հնագիտական նյութերն ու մատենագրական աղբյուրներն վկայում են, որ Հայաստանում ևս մեղվապահությամբ զբաղվել են անհիշելի ժամանակներից: Հայերի մոտ մեղրը և մեղրից պատրաստված ըմպելիքները հանդիսացել են հյուրասիրության լավագույն միջոցներից մեկը: Հայ իրականության մեջ մեղվապահության և մեղրից պատրաստված սննդի, խմիչքների մասին գրավոր հիշատակություններ թողել են թե հայ պատմիչները, թե օտար աղբյուրները: Քսենոֆոնը (431-354թթ. մ.թ.ա.) իր «Անաբասիս» գրքում գրում է. «10000 հելլեններ նահանջի ժամանակ անցնելով պատմական Հայաստանի լեռներով, հանդիպում են գյուղերի, որտեղ եղել են բազմաթիվ փեթակներ»: 17-րդ դարում Հայաստանով ճամփորդած Էվլիյա Չելեբին իր «Ուղեգրություն» գրքում գրում է Վանի քարայրներում պահված համեղ մեղրի, Վարագա սարի լավորակ մեղրի և նրանից պատրաստվող քաղցրահամ օշարակի ու այդ խմիչքի հարբեցնող հատկության մասին: Մեղվապահության գաղտնիքները և մեղրից պատրաստված ուտեստների և խմիչքների բաղադրատոմսերը բանավոր, թե գրավոր փոխանցվել են սերնդեսերունդ և հասել մեր ժամանակներին:

Այս գինու բաղադրատոմսն ևս եկել է դարերի խորքից, և այն իր ժառանգներին է փոխանցել Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի վարժապետ Հակոբ Սահակյանի դուստրը՝ Մարին:

Արտադրված է հայկական լեռնաշխարհի էնդեմիկ հայկական դեղին մեղվի պատրաստած մեղրից: Օժտված է դաշտային և մարգագետինային ծաղիկների վառ արտահայտված բույրով, անարատ պոլիֆլորային մեղրի համով: Պարունակելով մեղրի բարձր տոկոս՝ ժառանգել է մեղրին բնորոշ շատ օգտակար և բուժիչ հատկություններ: Խորհուրդ է տրվում համադրել պանրի, մրգերի և աղանդերի հետ, մատուցել +8 C +12 C:

  • Պահպանել օդափոխվող, առանց կողմնակի հոտերի, զերծ արևի անմիջական ճառագայթներից վայրում,

  • Պահպանման ջերմաստիճանը՝ +10 C +16 C, հարաբերական խոնավությունը՝ ոչ ավել քան 85%: