Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Օնլայն խանութի դրույթները
Համաձայնվելով այս դրույթին Դուք հավաստիացնում եք, որ հադիսանում եք Ձեր բնակավայրի, տարածաշրջանի կամ համայնքի չափահաս անձնավորություն:
Դուք չեք կարող Կայքում ներկայացված ապրանքները օգտագործել որևէ անօրինական կամ ոչ լիազորված նպատակներով, Կայքից օգտվելու ընթացքում խախտել Ձեր իրավասության տակ գտնվող որևէ օրենք:
Դուք չեք կարող տարածել որևիցե համակարգչային վիրուս կամ Կայքին հնարավոր վնաս հասցնող որևիցե գաղտնաբառ:
Դրույթներից շեղումը կամ խախտումը կհանգեցնի Ձեր սպասարկման կասեցմանը:
Ընդհանուր պայմաններ
Մենք իրավասու ենք հրաժարվել սպասարկել ցանկացածի՝ ցանկացած պահի, ցանկացած պատճառով:
Դուք գիտակցում եք, որ Ձեր էջում լրացված տեղեկատվությունը (բացառությամբ բանկային քարտին վերաբերող տվյալններին) կարող է փոխանցվել ոչ հրապարակայնորեն և տարբեր ցանցերով: Բանկային քարտի վերաբերյալ տվյալները ցանցային փոխանցումների ընթացքում մնում են գաղտնի:
Ծառայության և գների փոփոխում
Կայքում տեղակայված ապրանքների գները կարող են փոփոխվել առանց նախնական զգուշացման:
Մենք իրավասու ենք Կայքի տեսականու (կամ տեսականու որևէ մասի) արժեքները փոփոխելու կամ զեղչելու՝ առանց որևէ նախնական զգուշացման, ցանկացած պահի:
Ապրանքներ և Ծառայություններ
Մենք փորձել ենք ապրանքի իրական գույնին մաքսիմալ մոտ նկարներով ներկայացնել ապրանքը Կայքում: Մենք չենք կարող ապահովել Ձեր համակարգչային էկրանի գունային ճշգրիտ ցուցադրությունը:
Կայքում ներառված բոլոր ապրանքների նկարագրություններն ու գները կարող են փոփոխվել՝ առանց որևէ նախնական զգուշացման: Մենք իրավասու ենք զեղչել ցանկացած ապրանք՝ ցանկացած պահի։ Մենք չենք հավաստիացնում, որ Կայքում ներառված յուրաքանչյուր ապրանք, մատուցված ծառայություն կամ տեղեկատվություն կհամապատասխանի Ձեր պահանջմունքներին, կամ Կայքում ծագած յուրաքանչյուր խնդիր կլուծվի ի օգուտ Ձեզ:
Անձնական էջի և վճարային տեղեկատվության ճշգրտություն
Մենք իրավասու ենք մերժելու Կայքում ձևակերպված ցանկացած պատվեր: Մենք կարող ենք, ցանկության դեպքում, սահմանափակում տեղադրել մեկ անձի կամ ընտանիքի պատվերի վրա: Այս սահմանափակումները կարող են ներառել մեկ անձի անձնական էջով կատարված պատվերներ, միևնույն քարտով կատարված պատվերներ, կամ պատվերներ, որոնք ունեն առաքման և հաշիվների դուրս գրման միևնույն հասցեներ: Պատվերը մերժելու կամ այն փոխելու դեպքում մենք հնարավոր է տեղեկացնենք Ձեզ այդ մասին՝ կապվելով Ձեզ հետ էլեկտրոնային հասցեքով կամ վճարային հասցեում պատվերի ձևակերպման ընթացքում նշված հեռախոսահամարով: Մենք իրավասու ենք սահմանափակել կամ մերժել բոլոր այն պատվերները, որոնք, ըստ մեր սուբյեկտիվ կարծիքի ձևակերպվում են միջնորդների, վերավաճառողների և ոչ լիազորված անձանց կողմից:
Դուք համաձայն եք տալ ճշգրիտ, ընթացիկ և ամբողջական տեղեկատվություն անձնական էջում և գնում կատարելիս՝ բոլոր այն գնումների վերաբերյալ, որ կատարվում են մեր խանութում: Դուք համաձայնվում եք պարբերաբար թարմացնել Ձեր անձնական էջի տվյալնները, ներառյալ էլեկտրոնային հասցեն, կրեդիտ քարտի համարն ու վավերականության ամսաթիվը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում կապվել Ձեզ հետ:
Անձնական տվյալներ
Ձեր անձնական տվյալները վերահսկվում են «Գաղտնիության քաղաքականություն» դրույթով:
Սխալներ, անճշտություն և բացթողումներ
Հնարավոր է, որ Կայքում տեղադրված տեղեկատվությունն ունենա տպագրական սխալներ, անճշտություններ կամ բացթողումներ, որոնք կարող են վերաբերել ապրանքի նկարագրությանը և գնին, ակցիաներին և առաջարկներին, ապրանքի առաքման արժեքին և ապրանքի հասանելիությանը: Մենք իրավասու ենք ուղղել ապրանքին և Կայքին վերաբերող ցանկացած սխալ, անճշտություն և բացթողում, ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու, ինչպես նաև փոխել կամ չեղարկել ցանկացած պատվեր, նույնիսկ պատվերի հաստատվելուց հետո:
Մենք պարտավորություն չենք կրում շտկելու, փոփոխելու կամ բացատրելու Կայքում տրված տեղեկատվությունը, ներառյալ գնային տեղեկատվությունները՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Երաշխավորումներից, սահմանափակումներից և պատասխանատվությունից հրաժարվում:
Մենք չենք երաշխավորում, որ Դուք կօգտվեք Կայքից անժամկետ, առանց ընդհատումների և խափանումների:
Մենք չենք երաշխավորում, որ Կայքից օգտվելու արդյունքում ծագած արդյունքները կլինեն ճշգրիտ և ապահով:
Դուք համաձայն եք, որ մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ կասեցնել մեր ծառայությունները՝ անորոշ ժամակահատվածով, առանց Ձեզ տեղեկացնելու: