Վճարման և առաքման պայմաններ
Առաքման կարգը
Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է 1 օրվա ընթացում՝ կախված պատվերից և պատվիրատուի կողմից նշված հասցեից: Առաքման համար գործում են հետևյալ սակագներն ու ժամանակահատվածը՝
Առաքման, փաթեթավորման և այլ ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը: Յուրաքանչյուր գնորդ ունի հնարավորություն ընտրելու առաքման տարբերակը (առաքման արժեքը, ժամկետը):
Վճարման կարգը
yellowbee.am-ում վճարումն իրականացվում է երկու եղանակով` առցանց կամ առձեռն: Առցանց վճարումները կատարվում են ARCA և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Virtual ARCA, Visa և MasterCard ունեցող քարտապանները:
Առձեռն վճարումներն իրականացվում են առաքման պահին` ՀՀ դրամով: Ընդունվում է նաև վճարում Pos տերմինալի միջոցով:
- YELLOWBEE-ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ YELLOWBEE-ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ:
- Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքներն ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի Կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը:
- Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին Կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: Կանխիկ վճարման դեպքում Գնման Պատվերը համարվում է ընդունված գնումն ավարտելուն պես:
- Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է YELLOWBEE-ն:
- Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին:
- Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար:
- Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլեկտրոնային հասցեի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում:
Առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հարկային հաշիվը:
Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Վերադարձի կարգ
Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում
Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունն անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, YELLOWBEE-ն փոխարինում է պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնում է նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում: Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային կտրոն: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել YELLOWBEE-ի փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:
Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ` ներառյալ առաքման արժեքը: Փոխարինման դեպքում փոխարինվող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:
Պատշաճ որակի ապրանքի վերադարձ կամ փոխարինում
Փոխհատուցվող գումարը, որպես կանոն, հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակով՝
- բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
- բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
- Idram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն Idram հաշվին,
- վճարման տերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։
Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։
Կայքի պատասխանատվությունը
yellowbee.am Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլեկտրոնային հասցեին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված Պայմանագիր: Պատվերը հաստատող նամակն ուղարկվում է միայն գրանցված օգտատերերին:
Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով:
Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա:
Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն պայմաններում: