Prom Expo LLC

PanArmenian 2022-ին է միացել Yellowbee Wine ընկերությունը 👏

🍷 Yellowbee Wine ընկերությունը գինու ապրանքանիշը մշակել է՝ հիմք ընդունելով մեր տարածաշրջանի էնդեմիկ հայկական դեղին մեղվի անվանումը, որը հանդիսանում է հնագույն մեղրատուներից մեկը։

🐝 Ինչո՞ւ հենց դեղին մեղու․ դեղին մեղուն ունի ամենաերկար կնճիթը մեղրատուներից։ Արդյունքում կարողանում է նեկտար վերցնել ցանկացած բույսից, նույնիսկ ամենախորը ծաղկաբաժակ ունեցող ծաղիկներից, ինչն էլ ավելի արժեքավոր է դարձնում նրա տված մեղրը:

🍯 Գինին արտադրվում է ալպիական գոտու մեղրից, օժտված է դաշտային և մարգագետինային ծաղիկների վառ արտահայտված բույրով, անարատ պոլիֆլորային մեղրի համով: Պարունակելով մեղրի բարձր տոկոս՝ ժառանգել է մեղրին բնորոշ շատ օգտակար և բուժիչ հատկություններ: Ըմպելիքի քիմիական բաղադրությունը եզակի է, այն իր մեջ պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հանքային նյութեր: Խորհուրդ է տրվում համադրել պանրի, մրգերի և աղանդերի հետ:

Ստացվել է հաջող ապրանքային տեսքով արտադրանք, իսկ գինին արժանացել է թե տեղական, թե արտասահմանյան գինեգործների բարձր գնահատականին: